Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակում են սկսել Դոնեցկում. Լիմանը պաշարված է

Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակում են սկսել Դոնեցկում. Լիմանը պաշարված է

Վերջին երեք օրվա ընթացքում ուկրաինական ուժերը գրավել են Խարկովի մարզի Օսկոլ գետի արևելյան ափին գտնվող հենակետերը, որտեղ ռուսական զորքերը փորձել են ամրապնդված պաշտպանական գիծ կառուցել սեպտեմբերի սկզբի նահանջից հետո։ Այդ մասին գրում է բրիտանական հետախուզությունն իր ամենօրյա ամփոփագրում: Դոնեցկի մարզում մարտական գործողությունները շարունակվում են, ուկրաինական ուժերը գրոհում են Լիման քաղաքը, որը ռուսական զորքերը գրավել էին մայիսին: Ընդհանուր առմամբ, բրիտանական հետախուզության գնահատմամբ, մարտի դաշտում իրավիճակը բարդ է մնում, սակայն Ուկրաինան այժմ ճնշում է գործադրում այն տարածքի վրա, որի նկատմամբ վերահսկողությունն անհրաժեշտ է Ռուսաստանին՝ իր ռազմական նպատակները կատարելու համար: