Ոստիկանապետին փոխելով ոչինչ չի փոխվի. «Եռաբլուր»-ի միջադեպը արդարացում չունի

Դատապարտելով ոստիկանության գործողությունները՝ չենք միացել ոստիկանապետի հրաժարականի պահանջին․ պատասխանատուն իշխանությունն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Իրավապաշտպանը «Եռաբլուր»-ի միջադեպի ոչ մի արդարացում ընդունելի չի համարում․« Վարչապետը պարտավոր էր խուսափել այս միջադեպից: «Եռաբլուր»-ում կատարվածը տեսանելի, աղաղակող միջադեպ էր: Ոստիկանապետին փոխելով ոչինչ չի փոխվի: «Եռաբլուր»-ում տեղի ունեցածը քաղաքական գնահատական չտալու հետևանք է»: Իրավապաշտպանը կարծում է, որ Հայաստանին այսօր բացառիկ շանս է տրված այլ քաղաքակրթական ճանապարհ ընտրել: