Պատերազմից ի վեր Ղազախստան է տեղափոխվել Ռուսաստանի մոտ 2 մլն քաղաքացի

Պատերազմից ի վեր Ղազախստան է տեղափոխվել Ռուսաստանի մոտ 2 մլն քաղաքացի

Ռուսաստանի շուրջ 1,66 մլն քաղաքացի ընթացիկ տարում Ղազախստանի տարածք է մուտք գործել: Այս մասին այսօր հայտնել է Ղազախստանի ՆԳՆ միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ասլան Աթալիկովը։ Ավելի վաղ Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Մաուլեն Աշիմբաևը լրագրողներին հայտնել էր, որ հանրապետության իշխանությունները չեն սահմանափակելու Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկրի տարածք, սակայն նրանց կացության կարգավիճակ տրամադրելը ձևակերպվելու է անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: Ռուսաստանի քաղաքացիներին Ղազախստան մուտք գործելու համար վիզա պետք չէ։ Նրանք կարող են գտնվել հանրապետության տարածքում մինչև 90 օր։