Փետրվարից ի վեր ավելի քան 4,3 մլն փախստական է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի եւ Դոնբասի տարածքից

Փետրվարից ի վեր ավելի քան 4,3 մլն փախստական է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի եւ Դոնբասի տարածքից

Փետրվարից ի վեր Ուկրաինայի եւ Դոնբասի տարածքից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել Է 4,3 միլիոնը: Սեպտեմբերի 23-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ուժային կառույցներում: «Վերջին տվյալներով՝ փետրվարից Ուկրաինայից եւ Դոնբասից ՌԴ-ի տարածք Է ժամանել ավելի քան 4,3 միլիոն փախստական, ներառյալ 664 հազար երեխա: Այդ թվից 2 միլիոնը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ են»,- ասել Է գործակալության զուցակիցը: Ժամանակավոր տեղավորման կետերում գտնվում Է գրեթե 38 հազար մարդ, այդ թվում 12 հազար երեխա: Նրանք ապահովված են սննդով, բժշկական եւ իրավաբանական օգնությամբ: Կառավարության որոշմամբ՝ բոլոր ծամանած փախստականներին, որոնք դիմում են տվել, վճարվում Է միանվագ նյութական օգնություն՝ 10 հազար ռուբլի մեկ մարդու հաշվով: Ընդհանուր առմամբ արդեն վճարվել Է ավելի քան 8,7 միլիարդ ռուբլի: