Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտում նստացույց իրականացնող մի խումբ քաղաքացիների հետ

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտում նստացույց իրականացնող մի խումբ քաղաքացիների հետ

Հայտնի գործարար, սոցիալական ձեռներեց բարերար Ռուբեն Վարդանյանը նախօրեին հանդիպել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնող մի խումբ քաղաքացիների հետ: Այս մասին Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Արցախի ապագայի հարցը մտահոգում է ողջ ժողովրդին, ու մարդիկ տարբեր կերպ են արտահայտում իրենց վերաբերմունքն ու անհանգստությունները: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այս օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ հանդիպեցի վրանի տակ հավաքված մի խումբ արցախցիների: Անկեղծ զրույց ունեցանք նրանց անհանգստացնող մի շարք խնդիրների շուրջ: Ուրախ էի լսել, որ շատ հարցերի լուծումներ նրանք ևս տեսնում են համախմբման միջոցով»,-նշել է նա: