Ալիևի բերանը որոշ ժամանակ բաց կմնա, հիմա չի կարող կուլ տալ կատարվածը

Մենք պետք է պահպանենք մեռյալ անդամակցություն մեռյալ կառույցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ից դուրսը գալը Պուտինը մեզ չի ների․ «Մնալով ՀԱՊԿ-ում՝ կարող ենք ԱՄՆ հետ ստորագրել քաղաքական համաձայնագիր: ՀԱՊԿ-ը մեռելածին կառույց է, դեմարշի փոխարեն՝ աշխատանք, այն է բռնել ԱՄՆ մեկնած ձեռքը: Ցավալի է, որ Արևմուտքում մեզ խղճում են․ եթե մեկնած ձեռքը չընդունենք, կորցնողը լինելու ենք մենք»: Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված վերջին զարգացումներին, Ստեփանյանը նկատեց․ «Ուկրաինան դարձել է «պոլիգոն», ապահովում է Եվրոպայի թիկունքը: Այսօր եվրոպական առաջամարտիկը՝ ավանգարդը, դառնում է Ուկրաինան: Ուկրաինան ժամանակի ընթացքում կդառնա լուրջ ուժային գործոն»: