Ռուսաստանը կորցրել է առանցքային խաղացողի դերը, վակուումը կլրացնեն այլ երկրներ

Արևմուտքի գերակա նպատակն է կանխել հայ-իրանական սահմանի հենց ռուսական վերահսկողությունը, քանի որ մի բան է այն թողնել հայերին, որոնց հետ կարելի է պայմանավորվել, մեկ այլ բան՝ թողնել ռուսներին ու թուրքերին, որոնք խաղում են  իրենց սեփական խաղն ու կարող են վարվել այդ սահմանի հետ ինչպես ցանկանան։ Այստեղ հարցական է մնում բացառապես մեկ հարց․ ո՞ր կողմերի շահերն են համընկնում առավել։ Արդյո՞ք թուրք-ադրբեջանական ու ամերիկյան շահերը Իրանի հարցում համընկնում են ավելի շատ, քան ռուս-թուրքական շահերը։ Վերջապես, տարածաշրջանային հեգեմոնիան, որքանով հասկանում են, ունենալու է այն տերությունը, որը կարողանալու է վերահսկել Իրանական պետության բոլոր ցամաքային սահմանները։ Մենք կարող ենք դառնալ ռազմական թատերաբերմ այս բոլոր կողմերի համար, մեզ կարող են դարձնել միջոց՝ թույլ չտալու պատերազմը իրենց տարածքներ։ Եվ այս դեպքում Հայաստանը ոչ միայն պիտի պայքարի սեփական տարածքը ռազմական գործողությունների դաշ վերածելը կանխելու ուղղությամբ, այլև համադրելու մեր շահերը ուժեղ կողմի հետ։ Իսկ Ռուսաստանն այդ առումով, բնավ էլ ամենաուժեղ կողմը չէ։ Ինչպես է Մոսկվան լուծելու դիլեմաները, որոնք դրված են իր առաջ, քննարկելու եմ քաղաքագետ Վլադիմիր Գելմանի հետ՝ կապ հաստատելով Ֆինլադիա: