BRICS-ի երկրների ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են Քսանի խմբի կարեւոր դերը

BRICS-ի երկրների ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են Քսանի խմբի կարեւոր դերը

BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին գործերի նախարարներն ընդգծել են Քսանի խմբի (G20)՝ որպես տնտեսական համագործակցության ոլորտում գլխավոր բազմակողմանի ֆորումի կարեւոր դերը: Այդ մասին, ասված Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի հարթակներում BRICS-ի երկրների նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 23-ին հրապարակվել Է Հնդկաստանի ԱԳՆ-ի կայքում: «Նախարարները նաեւ ընդգծեցին գլոբալ կառավարման համակարգի ներառական եւ արդյունավետ աշխատանքի ապահովման կարեւորությունը եւ այդ առումով Քսանի խմբի՝ որպես տնտեսական համագործակցության ոլորտում գլխավոր բազմակողմանի ֆորումի դերը, որը միավորում Է խոշոր զարգացած եւ զարգացող երկրներն իրավահավասար եւ փոխշահավետ հիման վրա»,- ասված Է հայտարարության մեջ: Ինչպես նշված Է փաստաթղթում, նախարարները հաստատակամ կարծիք են հայտնել այն մասին, որ G20-ը պետք Է շարունակի արդյունավետ գործել՝ կողմնորոշվելով կոնկրետ արդյունքների ձեռքբերմանը՝ որոշումներ ընդունելով փոխհամաձայնության հիման վա: BRICS-ի երկրները նաեւ բարձր են գնահատել այդ հարթակի արդյունավետ կառավարումն Ինդոնեզիայի նախագահությամբ եւ «պարտավորվել են կատարել կառուցողական ներդրում 2022 թվականի նոյեմբերի 15 – 16-ը Բալիում G20-ի առաջիկա գագաթնաժողովի հաջողության գործում», նշված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: