Մակսիմ Գալկինի համերգը Թբիլիսիում հետաձգվել է

Մակսիմ Գալկինի համերգը Թբիլիսիում հետաձգվել է

Ռուս հումորիստ և շոումեն Մաքսիմ Գալկինի ելույթը Վրաստանում տեղի կունենա փետրվարի 11-ին՝ Թբիլիսիի ֆիլհարմոնիայում: Այս մասին հայտնում է տոմսերի վաճառքի վրացական ծառայությունը՝ Biletebi.ge-ն։ Մաքսիմ Գալկինի համերգը Թբիլիսիում նախատեսված էր հոկտեմբերի 15-ին։ Ավելի ուշ հայտարարվեց, որ թե՛ Գալկինի ելույթը, թե՛ ռուսական «Машина времени» ռոք խմբի համերգը Թբիլիսիում չեղյալ են հայտարարվել։ Biletebi.ge-ն այն ժամանակ հայտնել էր, որ համերգները հրաժարվել է անցկացնել Սպորտի պալատը, որտեղ նախատեսված էին ելույթները։ Շենքի սեփականատերերը անսպասելիորեն հայտարարել են, որ այնտեղ պետք է շտապ վերանորոգում անցկացվի։ Համերգների չեղարկումը կապվում է այն բանի հետ, որ Մաքսիմ Գալկինը և Անդրեյ Մակարևիչը բացահայտ աջակցել են Ուկրաինային, ինչով առաջացրել են ռուսական իշխանությունների դժգոհությունը։