ՄԹ խորհրդարանի պատգամավորը կառավարությանը կոչ է արել աջակցել Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու ջանքերին

ՄԹ խորհրդարանի պատգամավորը կառավարությանը կոչ է արել աջակցել Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու ջանքերին

Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր Քրիս Լոուն կարևորել է, որ երկրի կառավարությունը հրատապ հայտարարությամբ դատապարտի Ադրբեջանի ագրեսիան: Պատգամավորը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հրատապ հայտարարություն անի՝ դատապարտելով Ադրբեջանի հարձակումները և աջակցի ամբողջ աշխարհի ջանքերին՝ դադարեցնելու Ադրբեջանի այս ագրեսիան ու բռնությունը»,-նշել է նա: Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին հարձակվել էր Հայաստանի վրա: Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ: https://twitter.com/ChrisLawSNP/status/1572944563383275520?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1572944634623528960%7Ctwgr%5Ec158a5ee653b1d12f8b8081fac5018a83933a4ea%7Ctwcon%5Es2_&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1093176.html