ՌԴ-ից վերադարձողները փախստական չեն, պետությունը մեծ անելիք ունի

ՌԴ-ից վերադարձող անձինք փախստականներ չեն, միգուցե երկարաժամկետ մնալու միտումով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Միգրացիա և քաղաքացիություն» իրավաբանական գրասենյակի ղեկավար Մնացական Բիչախչյանը: Բիչախչյանի խոսքով` ՌԴ-ից վերադարձող անձինք փախստականներ չեն, պետությունը մեծ անելիք ունի. «Եթե մեծ հոսք է տեղափոխվում, սրերով չպետք է ընդունել: Եթե վերադառնում են մայր հայրենիք, պետությունը պետք է ամեն ինչ անի, որ էլ չլքեն: Միգրացիոն հոսքը պետք է ընդունել ի շահ մեր պետության»