Ադրբեջանի ագրեսիան տևական զսպելու համար հայտարարությունները քիչ են, քայլեր են պետք

Խոշոր խաղացողները` ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՌԴ-ն ոչ թե ազդեցություն չունեն, այլ բավարար գործիքակազմ չեն գործադրում Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը: Ադրբեջանագետը կարծում է, որ Ադրբեջանին կարող են զսպել տնտեսական պատժամիջոցները. «Ադրբեջանի ագրեսիան երկարաժամկետ զսպելու համար հայտարարությունները բավարար չեն, հստակ քայլեր կան»: