Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը դարձան ՀՀ անկախությունից հրաժարվելու կողմնակցի հանցակից

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը երեք նախագահների ու կաթողիկոսի հանդիպումից ոչ մի սպասելիք չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Անտինյանը նշեց, որ եթե նախագահներից 2-ը համաձայնվում են նստել ՀՀ անկախությունից հրաժարվելու կոչ անող պետական հանցագործի հետ, դառնում են հանցակից. «Եթե խոսում են մի մարդու հետ, որը պատրաստ է զիջել ՀՀ ինքնիշխանությունը, ուրեմն հանցակից են»: