Թուրքական լիրան հերթական արժեզրկման հակառեկորդն է սահմանել

Թուրքական լիրան հերթական արժեզրկման հակառեկորդն է սահմանել

Սեպտեմբերի 22-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 18.38-ի։ Սա հակառեկորդ է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատմության մեջ։ Ընդհանուր առմամբ՝ լիրան ապրիլ ամսվա վերջից ի վեր դոլարի նկատմամբ արժեզրկվել է 19%-ով, տարեսկզբից ի վեր՝ 28․1%-ով, իսկ վերջին մեկ տարում՝ 54.3%-ով։ Նախորդ տարի լիրան արժեզրկվել էր ընդհանուր 40%-ով։ Հիշեցնենք, որ 1 ամերիկյան դոլար նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հատել էր 18-ի սահմանը նաև 2021թ․ վերջին։ Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին: Տնտեսական քայլերի փաթեթի գործադրմամբ, ինչպես նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր էր եղել միայն մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում: