Անհայտ անձինք ռեստորան են կողոպտել Քութայիսի կենտրոնում

Անհայտ անձինք ռեստորան են կողոպտել Քութայիսի կենտրոնում

Անհայտ անձինք ռեստորան են կոպոպտել, որը գտնվում Է Քութայիսի քաղաքի (Իմերեթի) կենտրոնական հրապարակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է հաղորդում է Աջարիայի հեռուստատեսությունը: Ռեստորանի սեփականատիրոջ խոսքով՝ սա արդեն երկրորդ դեպքն է վերջին շաբաթվա ընթացքում: Նա այն կարծիքին, որ ռեստորանը կողոպտել են անչափահասները, որոնք հաստատություն են թափանցել՝ կոտրելով դուռը: Առաջին կողոպտման ժամանակ նրանք իրենց հետ տարել են 4 հազար լարի (1,3 հազար դոլար), իսկ երկրորդի ժամանակ գումարը մեծ չի եղել, պատմում են ռեստորանում: Ռեստորանի սեփականատիրոջ խոսքով՝ Քութայիսի կենտրոնական հրապարակում տեղադրված են բազմաթիվ խցիկներ, սակայն կողապտիչների անձը չի հաջողվել պարզել: Վրաստանի ԱԳՆ-ում սկսվել Է հետաքննություն, երկու դեպքում Էլ հիշատակվում են անչափահասները, հաղորդել է Sputnik-ը: