Դա անձնագիր է մահվան դիմաց. հույս ունեմ, որ ՌԴ-ում մեր միգրանտները այդ ծուղակը չեն ընկնի

Դա անձնագիր է մահվան դիմաց. հույս ունեմ, որ ՌԴ-ում մեր միգրանտները այդ ծուղակը չեն ընկնի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ, Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մասնակի մոբիլիզացիայի մասին, որից հետո կայծկնային արագությամբ սպառվել են դեպի Հայաստան օդանավերի տոմսերը, որոնց գները շեշտակի աճել են: Այս առումով Հայաստանին ի՞նչ է սպասվում, ինչ պատկեր ունենք այս պահին։ Ոչ, չեն դիմել, որովհետև նրանք, որոնք պատրաստվում են վերադառնալ իրենց հայրենիք, իրենք գիտեն՝ ուր են գալիս: Նրանց մեծ մասը եղել են Հայաստանի քաղաքացիներ, այստեղ ունեն հարազատներ, ունեն թերևս բնակարաններ: Այսինքն իրենք գիտեն ուր են գալիս, ում մոտ են գալիս և որևէ միգրացիոն օրենսդրության հարց գրեթե չի ծագում իրենց մոտ: Միակ բանը, որ կարող է լինել իրենց հետ, անձնագրային բաժինների մոտ հերթերն ուղղակի կավելանան մի քանի անգամ: Քանի որ նրանք վերադառնում են Հայաստան, այդ խնդիրը չի ծագել, և իրենք խորհրդատվության համար չեն դիմում: Դիմում են նրանք, որոնք մեկնում են Հայաստանից և ունեն տվյալ երկիր գնալու հետ կապված օրինական կացության, աշխատանքի և այլնի վերաբերյալ խորհրդատվության կարիք: Մեր հայրենակիցները մեզ չեն դիմել, բայց տոմսերը, այո, թանկացել են և նույնիսկ առաջիկա մի քանի օրերի համար տոմսեր չկան: Բացի այդ, Վերին Լարսում շատ մեծ հերթեր են ցամաքային ճանապարհով եկողների քանակի ավելացմամբ պայմանավորված: Պատկերն ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի կողմից կայացրած այն որոշումից հետո, ըստ որի՝ այն օտարերկրացիները, որոնք Ռուսաստանի զինված ուժերում ծառայելու մեկ տարվա պայմանագիր կնքեն, կարող են քաղաքացիություն ստանալ բավական հեշտացված կարգով՝ առանց ձգձգումների: Որքանո՞վ մեր հայրենակիցները կփորձեն օգտվել այդ հնարավորությունից և կգնան պատերազմ: Ես շատ մեծ հույս ունեմ, որ ողջամիտ կգտնվեն այնտեղ գտնվող մեր միգրանտները և այդ ծուղակը չեն ընկնի, չնայած անընդհատ պետք է խոսել դրա մասին, ցույց տալ վտանգները, որ դա վստահաբար անձնագիր է մահվան դիմաց և չի կարելի գնալ այդ քայլին, կնքել զինծառայության գնալու պայմանագիր ու դրա դիմաց ստանալ քաղաքացիություն: Ավելին ասեմ՝ այս պահին Հայաստան եկող հոսքերը վկայում են այն մասին, որ այդ քաղաքացիները իրենց ՌԴ քաղաքացիության ձեռքը կրակն են ընկել: Վերջին արգացումների արդյունքում որքանո՞վ Հայաստանը կարող է ակնկալել հայրենադարձության ալիք, և արդյոք պատրաստ ենք ընդունել նրանց: Որ մենք հոսք կունենանք, դա միանշանակ է, բայց եկեք հաշվի առնենք, թե սա ում է սպառնում առայժմ: Դեռևս մոբիլիզացիան վերբերում է 20-35 տարեկան, մինչև 3 երեխա ունեցող, զինծառայություն անցած Ա, Բ3 և Բ4 զինգրքույկ ունեցողներին: Երկրորդ փուլը կլինի 35-40 տարեկանների վերաբերյալ: Բայց հիմա թե այնտեղ գտնվող ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներից քանիսն են ընկնում այդ որոշման տակ, ես կդժվարանամ ասել, հետևաբար, չեմ կարող ասել, թե ինչ քանակությամբ կգան Հայաստան: Բայց որ կգան, դա հաստատ է և բավականին մեծ թվով կգան: Առնվազն մինչև 18 տարեկան երեխաներին Ռուսաստանից դուրս կբերեն, որոնք շուտով դառնալու են զինապարտության տարիքի և գնալու են պարտադիր զինվորական ծառայության: Իսկ մոբիլիզացիան հիմնականում արդեն զինծառայություն անցածներին է վերաբերո՞ւմ: Այսինքն՝ մեր այն հայրենակիցները, որոնք չեն ծառայել, այս փուլում ապահովագրվա՞ծ են: Այո, վերաբերում է ծառայածներին: Ինչ վերաբերում է չծառայածներին, եթե նրանց չստիպեն օրինական ինչ-որ պայմանագրեր կնքել, որոշակի նախապատրաստություն անցնել ու մեկնել ծառայության, այդ դեպքում կսպառնա: Հակառակ դեպքում չի սպառնա: Թե ինչ մեթոդներով կարող են ստիպել՝ չեմ կարող ասել: Եկեք չմոռանանք, թե որ երկրի հետ գործ ունենք, կարող է շատ անկանխատեսելի բաներ անել: