Սա շանս է, որ մոտ 50 միլիարդի կապիտալ տեղափոխվի Հայաստան

Այս օրերին ֆինանսների նախարարությունում վերջնական տեսքի է բերվում 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը մինչեւ սեպտեմբերի վերջ պետք է ներկայացվի Ազգային ժողովի դատին։ Այս պահին դժվար է ասել, թե կառավարությունը եկող տարվա համար ինչ ցուցանիշներ՝ ծախսեր, եկամուտներ եւ կանխատեսումներ կներկայացնի, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ 2023 թվականը լինելու է բավականին ծանր ֆինանսական տարի։ Ունենալու ենք աննախադեպ ծախս, որը եթե կատարվի, կճնշի 2023-ի բոլոր ծրագրերը։ Դա պետական պարտքի մարման համար վճարվող գումարն է՝ ֆինանսների նախարարության կայքում առկա տվյալների համաձայն 1 մլրդ դոլարից ավելի։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր, բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանի հետ: