«Samsung»-ը կարող է վերադառնալ Ռուսաստան

«Samsung»-ը կարող է վերադառնալ Ռուսաստան

Մինչև տարեվերջ հարավկորեական «Samsung» ընկերությունը կարող է վերադառնալ ռուսական շուկա։ Այդ մասին գրում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած աղբյուրին: Նշվում է, որ ռուսական պաշտոնական կայքում ընկերությունն արդեն թարմացրել է սարքերի տեսականին: Այնտեղ այժմ ներկայացված են վերջերս թողարկված «Galaxy Z Fold 4» և «Galaxy Z Flip 4» սմարթֆոնները: Արագ վերադարձը անուղղակիորեն հաստատվում է նրանով, որ վերավաճառողները հրաժարվում են տեխնիկայի մատակարարումից Ռուսաստան՝ ընկերության հնարավոր վերադարձի պատճառով։ «Samsung»-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։