Չորս օրվա ընթացքում Լա Մանշում 254 անօրինական միգրանտների են փրկել, որոնք փորձում էին հասնել բրիտանական ափ

Չորս օրվա ընթացքում Լա Մանշում 254 անօրինական միգրանտների են փրկել, որոնք փորձում էին հասնել բրիտանական ափ

Լա Մանշի ֆրանսիական ծովային պրեֆեկտուրան օգոստոսի 18-ին հաղորդել Է, որ չորս օրվա ընթացքում նեղուցում աղետի ենթարկված 254 անօրինական միգրանտներ են փրկվել, որոնք փորձում Էին թեթեւընթաց լողամիջոցներով հասնել բրիտանական ափ: Le Figaro թերթի գնահատմամբ, «դա նշան Է այն բանի, որ նման փորձերի թիվն ավելանում Է»: Պրեֆեկտուրայի հաշվարկներով՝ տարվա առաջին յոթ ամսվա ընթացքում գրանցվել Է 18 հազար 763 միգրանտների՝ նավակներով Մեծ Բրիտանիա հասնելու 533 փորձ: Այդ թիվն ավելի քան 50 տոկոսով գերազանցում Է 2021 թվականի այդ նույն ժամանակաշրջանում ռեկորդային համարվող թվաքանակը, երբ կարգի պահապանները հաշվել են 12 հազար 100 միգրանտ: Ֆրանսիայի ռազմածովային ուժերի պարեկային կատերը օգոստոսի 14-ին փրկել Է 63 աղետի ենթարկված միգրանտի: Հաջորդ գիշեր առափնյա մաքսային պահպանության կատերը փրկել Է եւս 40 մարդու: Օգոստոսի 16-ի երեկոյան Ծովային փրկարարների ազգային ընկերության նավն ուղարկվել Է մաքսանենգների վթարային կատերի 50 անհաջողակ ուղեւորներին ափ հասցնելու համար: Իսկ օգոստոսի լույս 17-ի գիշերը Ֆրանսիայի ռազմածովային ուժերի նավը եւ փրկարարները աղետալի վիճակից հանել են եւս 101 մարդու: Լա Մանշի նեղուցով, որն առավել ծանրաբեռնված նավագնացային գոտիներից մեկն Է աշխարհում, միգրանտների վտանգավոր գաղտնի փոխադրումները դարձել են Փարիզի եւ Լոնդոնի միջեւ լարվածության մշտական աղբյուր, հատկապես Brexit-ից հետո, գրում Է Le Figaro-ն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: