Ղրիմի ավիաբազան պայթեցրել են ուկրաինացի հատուկջոկատայինները. The Washington Post

Ղրիմի ավիաբազան պայթեցրել են ուկրաինացի հատուկջոկատայինները. The Washington Post

Ղրիմում ռուսական ավիաբազայի վրա հզոր հարձակում են գործել ուկրաինացի հատուկ ջոկատայինները։ Այս մասին օգոստոսի 12-ին հայտնել է ամերիկյան The Washington Post թերթը՝ վկայակոչելով տեղեկություններ, որոնք տրամադրվել են ոմն ուկրաինացի պաշտոնյայի կողմից՝ անանուն լինելու պայմանով։ Օպերացիայի մանրամասների մասին նա չի պատմել։ Ուկրաինայի օդային ուժերի հայտարարության համաձայն՝ բազայում ոչնչացվել է առնվազն ինը ռուսական ռազմական ինքնաթիռ: Եթե այդ տեղեկությունները հաստատվեն, Սակայում կորուստները կդառնան ռուսական ռազմաօդային ուժերի մեկ օրում ունեցած ամենախոշոր կորուստները։ Արդյունքում Մոսկվայի համար ավելի դժվար կլինի գրոհել ուկրաինական քաղաքները։