Եվրոպայում երաշտի պատճառով սահմանվել է վտանգի «կարմիր» մակարդակ

Եվրոպայում երաշտի պատճառով սահմանվել է վտանգի «կարմիր» մակարդակ

Ֆրանսիայի կառավարությունը հակաճգնաժամային շտաբ է ձևավորում երաշտի հետևանքների դեմ պայքարելու համար: «Euronews»-ը տեղեկացնում է, որ հուլիսը դարձավ ամենաչոր ամիսը վերջին վեց տասնամյակների ընթացքում՝ 7 անգամ ավելի քիչ տեղումներ եղել, քան անհրաժեշտ է։ Հարյուրից ավելի վարչական շրջաններ խմելու ջրի լուրջ խնդիրներ ունեն, բերքը վտանգի տակ է: Ֆրանսիայի բոլոր դեպարտամենտները երաշտի պատճառով գտնվում են հատուկ հսկողության տակ, դրանցից 46-ը գտնվում են վտանգի ամենաբարձր մակարդակի վրա, ինչը ենթադրում է ջրի օգտագործման լուրջ սահմանափակումներ։ Իտալիայի 16 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում և Ջենովայում, սահմանվել է վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակը։ Այնտեղ օդի ջերմաստիճանը 40°C-ից բարձր է։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ նույնիսկ գիշերը հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կարող է 30 լինել: