Գուտերեշը մարդկությանը զգուշացնում է միջուկային սպառնալիքի աճի մասին

Գուտերեշը մարդկությանը զգուշացնում է միջուկային սպառնալիքի աճի մասին

Աշխարհում միջուկային զենքի կիրառման սպառնալիքն ավելի հրատապ է դառնում: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հիրոսիմայում ունեցած իր ելույթի ժամանակ: «Մարդկությունը խաղում է լիցքավորված զենքով: Ներկայում նկատվում է ճգնաժամերի արագ տարածում միջուկային սպառնալիքի շեշտադրմամբ»,-ասել է Գուտերեշը: Նա հիշատակել է Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում առկա իրավիճակը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նման մտահոգություն էր հայտնել նաև Նյու Յորքում միջուկային զենքի չտարածման մասին կոնֆերանսում: