Մանվել Փարամազյանը կառաջադրվի ՏԻՄ ընտրություններում

Մանվել Փարամազյանը կառաջադրվի ՏԻՄ ընտրություններում

Քաջարանի գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Դեպի միասնություն» դաշինքով: Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում: « Հարգարժան քաջարանցիներ, համայնքի սիրելի բնակիչներ` «Դեմոկրատական այլընտրանք» և «Արդարություն» կուսակցությունների միջև ստորագրվեց հուշագիր, և կյանքի կոչվեց «Դեպի միասնություն» դաշինքը, որով կմասնակցեմ սեպտեմբերի 25-ին կայանալիք Քաջարանի ավագանու և ՏԻՄ ընտրություններին ու կգլխավորեմ դաշինքի նախընտրական ցուցակը։ -Ամեն ինչ դեռ առջևում է քաջարանցու համար։ -Խաղաղություն, սեր և միասնություն բոլորիս»,- գրել է նա։ Նշենք, որ Քաջարանում ՔՊ-ի թեկնածուն Արմեն Առաքելյանն է: