Սպիտակ տան դիմաց կայծակի հարվածից զոհերի թիվը հասել է երեքի

Սպիտակ տան դիմաց կայծակի հարվածից զոհերի թիվը հասել է երեքի

ԱՄՆ Սպիտակ տան դիմաց ուժեղ կայծակի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: Այս մասին հայտնում է NBC4-ը՝ նշելով, որ ևս մեկը շարունակում է մնալ հիվանդանոցում: Կայծակը հարվածել է Լաֆայետ այգուն, որը Սպիտակ տան դիմացի փողոցում է: Կայծակի հետևանքով զոհվել են 29-ամյա մի տղամարդ, ինչպես նաև 76-ամյա Ջեյմս Մյուլլերն ու 75-ամյա Դոնա Մյուլլերը, ովքեր Վաշինգտոն էին եկել՝ տոնելու ամուսնության տարեդարձը: