Բորելը բանակցությունների է հրավիրել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին

Բորելը բանակցությունների է հրավիրել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելն օգոստոսի 18-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին հրավիրել է Բրյուսել՝ բանակցելու Կոսովոյի կարգավորման շուրջ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Սերբիայի նախագահ Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Կուրտիին հրավիրում եմ օգոստոսի 18-ին Բրյուսել՝ քննարկելու Պրիշտինայի և Բելգրադի միջև խնդիրը»,-նշել է Ժոզեֆ Բորելը։ Ավելի վաղ Վուչիչն ու Կուրտին Բորելից բանակցությունների հրավերներ էին ստացել Բրյուսել բոլոր բաց հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու համար։ Հուլիսի 31-ի երեկոյան իրավիճակը Կոսովոյում կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական հատվածի անցակետը։ Ի պատասխան՝ Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը ցույց են անցկացրել և փակել հիմնական մայրուղիները։