Արագածոտնի մարզպետը եղել է Ծաղկահովիտում, հետևել առողջության կենտրոնի շինարարությանը

Արագածոտնի մարզպետը եղել է Ծաղկահովիտում, հետևել առողջության կենտրոնի շինարարությանը

Արագածոտնի համայնքներում այս օրերին շինարարական ծավալուն աշխատանքներ են ընթանում թե՛ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ, թե' ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ։ Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից: Մարզի ղեկավարությունը տեսադաշտում է պահում վերակառուցման ծրագրերի ընթացքը, դրանց անձամբ ծանոթանում և հետևում է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Հուլիսի 5-ին մարզպետը խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հետ այցելել է Ծաղկահովիտ համայնք, եղել պետական միջոցներով վերակառուցվող առողջության կենտրոնի շինհրապարակում և ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Համայնքապետ Նորաին Հակոբյանի և առողջության կենտրոնի տնօրեն Արմեն Հակոբյանի հետ քննարկման ընթացքում մարզպետն ընդգծել է՝ պետք է ամենայն պատասխանատվությամբ շինարարությունը սահմանված ժամկետում ավարտին հասցնել, հնարավորինս շուտ սկսել համայնքում բարձրորակ բուժսպասարկում իրականացնել։ Հաջորդիվ Սերգեյ Մովսիսյանը Ծաղկահովիտի համայնքապետարանում հադիպել է ավագանու անդամների հետ, լսել նրանց հարցերը, ծանոթացել համայնքային խնդիրներին ու քննարկել դրանք։ Մարզպետի՝ համայնքներ այցելությունները շարունակական են։