«Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը»․ Բլինքեն

«Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը»․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն Թվիթերում գրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը։ «Այսօր զրուցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ես կոչ եմ արել շարունակել զսպվածությունը և ուղիղ երկխոսությունն Ադրբեջանի հետ՝ առկա խնդիրները լուծելու համար։ Հավաստիացրել եմ Իլհամ Ալիևին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»,- գրել է Բլինքենը։