Իսրայելական բանակը Գազայի հատվածում հակաահաբեկչական գործողություն կիրականացնի
08:45 | 2022-08-06
Իսրայելական բանակը Գազայի հատվածում հակաահաբեկչական գործողություն կիրականացնի, հայտնել են զինվորականների մամուլի ծառայությունից։ РИА Новости-ից։
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը թույլատրում է հրապարակել գործողության անվանումը` «Արշալույս», որն իրականացվում է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ահաբեկչական թիրախների դեմ։
Բանակը հարվածներ կհասցնի Գազայի հատվածին։ Նշված շրջակայքի 80 կիլոմետրանոց գոտում մինչև շաբաթ օրը ժամը 20:00-ն հայտարարվել է արտակարգ դրություն։ Չի թույլատրվում տասը հոգուց ավել հավաքվել բաց տարածքում և 50-ից ավելի փակ տարածքում։ Ուսումնական գործունեությունն արգելվում է։
Վարչապետ Յաիր Լապիդը և պաշտպանության նախարար Բենի Գանցը համատեղ հայտարարության մեջ ասել են, որ հարվածներն ուղղված են Իսրայելի քաղաքացիներին սպառնացող հատուկ սպառնալիքների վերացմանը և «ահաբեկիչներին և նրանց համախոհներին» վնասելուն։