Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են ՌԴ-ից գազի մատակարարումների դիմաց ռուբլիով վճարելու մասին

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են ՌԴ-ից գազի մատակարարումների դիմաց ռուբլիով վճարելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են Թուրքիա ռուսական գազի մատակարարումների դիմաց ռուբլիով վճարում սկսել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: «Քննարկվել են Թուրքիայի Հանրապետություն գազի մատակարարումները, որոնք բավական մեծ ծավալով մատակարարվում են՝ տարեկան 26 միլիարդ խորանարդ մետր։ Բանակցությունների ընթացքում նախագահները պայմանավորվել են այն մասին, որ մենք սկսում ենք մասնակիորեն գազի մատակարարում և ռուբլիով վճարում», - ասել է Նովակը լրագրողներին։ Նա նշել է,որ խոսել են ազգային արժույթների անցնելու մասին աստիճանաբար, եւ առաջին փուլում մատակարարումների մի մասը կվճարվի ռուսական ռուբլով: