Ռուսաստանի ազդեցությունը օր-օրի թուլանում է, հայկական կողմի վրա ճնշումներ են

Ռուսաստան-Թուրքիա հանդիպմանը ակնկալվող կարևոր թեմաների շուրջ պաշտոնական հաղորդագրություն չկա, դա մտահոգիչ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը: Փորձագետը վստահ է` արցախյան խնդիրը, հայ-ադրբեջանական հարաբերությունները Սոչիում միանշանակ քննարկվելու է, բայց դրա մասին պաշտոնապես չի հայտարարվում, մտահոգիչ է: Պետրոսյանի խոսքով` Նախիջևանի և Զանգեզուրի միջանցքի հարցը Թուրքիայի համար օրակարգային հարց է. «Ռուսաստանին ձեռնտու է, որ ապաշրջափակումը տեղի ունենա ՀՀ ինքիշխանության ներքո: ՌԴ ազդեցությունը օր օրի թուլանում է, դժվար է հավատալ, որ ՌԴ-ն չի ընկրկել իր նախկին դիրքորոշումից :Նոյեմբերի 9-փաստաթղթով ՌԴ-ն ունի որոշակի դերակատարում այդ ճանապարհի վրա: Ռուսաստանը թողնելու է Թուրքիայի ու Ադրբեջանի վրա` եթե կարող եք ստացեք այդ միջանցքը, բայց անվտանգությունը ես եմ ապահովելու»: Փորձագետը նշեց, որ վարչապետի հայտարարությունը խոսում է այն մասին, որ օրակարգում միջանցքի հարցն է. «Միջանցքի հարցը օրակարգում է. Հայկական կողմի վրա ճնշումներ են: Հայաստանը կտրուկ սրեց դիրքորոշումը` բացառել միջանցքի տրամաբանությունը»: