«Ճար չունենք, պետք ա շփվենք ադրբեջանցիների հետ». կյանքը` սահմանամերձ Խնձորեսկում

«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում  զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել իրենց առօրյային, վերջին օրերի լարվածությամբ պայմանավորված նրանց տրամադրություններին: Խնձորեսկի բնակիչները մեկ ցանկություն ունեն` երկրին խաղաղություն, զինվորներին առողջություն: Խնձորեսկի տարեց բնակիչներից մեկը նշեց, որ թշնամին մեզնից հարուստ է, ուժեղ է, մենք բան չունենք, ուզած չուզած պետք է հարևանություն անենք: