Անկարայի համար շատ կարևոր է մնում «Աքքույու» ատոմակայանի կառուցման հարցը. Էրդողանը՝ Պուտինին

Անկարայի համար շատ կարևոր է մնում «Աքքույու» ատոմակայանի կառուցման հարցը. Էրդողանը՝ Պուտինին

ТАСС լրատվական գործակալությունը ներկայացրել է այսօր՝ օգոստոսի 5-ին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման կարևոր մտքերն ու դրվագները։ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին հազահատիկի արտահանման մեկնարկի համար և այն բանի համար, որ միևնույն ժամանակ փաթեթային որոշում է կայացվել համաշխարհային շուկա ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի անխափան մատակարարման վերաբերյալ։ Նշվում է, որ Չնայած այն հանգամանքին, որ ՌԴ ղեկավարը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի միջամտում ուկրաինական հացահատիկի արտահանմանը, Կիևը երկար ժամանակ հրաժարվում էր սկսել այդ գործընթացը։ Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ հնարավոր եղավ լուծում տալ իրավիճակին։ Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվեց միջազգային շուկա սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարման փաստաթղթերի փաթեթը։ Մասնավորապես, Ստամբուլում ստեղծվել է Համատեղ համակարգման կենտրոն, որի շրջանակներում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերահսկում են ուկրաինական հացահատիկով նավերի երթուղիները և ստուգում նավերը՝ զենքի մաքսանենգությունը կանխելու համար։ Օգոստոսի 1-ին հացահատիկով բեռնված առաջին չոր բեռնատար նավը դուրս եկավ Օդեսայի նավահանգստից։ Բացի այդ, ՄԱԿ-ը պարտավորվել է նպաստել հակառուսական սահմանափակումների վերացմանը, որոնք խոչընդոտում են սննդամթերքի և պարարտանյութերի բնականոն առևտուրը: Պուտինն ընդգծել է, որ պարենային մատակարարումների հարցը արդիական է շատ երկրների, հատկապես զարգացող երկրների համար, որոնք կանգնած են սննդի և պարարտանյութերի մատակարարման հետ կապված լուրջ խնդիրների շեմին։ Թուրքիայի առաջնորդն ասել է, որ Անկարայի համար շատ կարևոր է մնում «Աքքույու» ատոմակայանի կառուցման հարցը, որն իրականացնում է «Ռոսատոմը»։ Էրդողանի խոսքով՝ անհրաժեշտ է աշխատանքներն այնպես իրականացնել, որ դրանք կատարվեն ըստ ժամանակացույցի։ Հուլիսի 21-ին սկսվել է չորրորդ էներգաբլոկի շինարարությունը, իսկ առաջինի համար միջուկային վառելիքը, ըստ Ռոսատոմի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի, նախատեսվում է ատոմակայաններ մատակարարել 2023 թվականի մայիսին։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է ռուսական կողմից, ծախսերը կմարվեն կայանի շահագործումից հետո էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված եկամուտների հաշվին։ Երկու նախագահներն էլ պատրաստակամություն են հայտնել քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը։ «Այստեղ Թուրքիան և Ռուսաստանը շատ մեծ ներդրում են ունեցել իրավիճակի կարգավորման գործում»,- ասել է Պուտինը։ Մոսկվան, Անկարան և Թեհրանը հանդես են գալիս որպես Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման երաշխավոր։ Երկրները նախաձեռնեցին «Աստանայի գործընթացի» ձևաչափը, որի շրջանակներում վերջին եռակողմ բանակցություններն անցկացվեցին հուլիսի 19-ին Իրանում։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան բազմաթիվ երկկողմ ծրագրեր ունեն իրականացնելու։ Նա հիշեցրեց, որ իրենց ապրանքաշրջանառությունն աճել է 57 տոկոսով, իսկ այս տարվա առաջին ամիսներին՝ մինչև մայիս ներառյալ, կրկնապատկվել է Հանդիպման արդյունքը պետք է լինի Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունների զարգացման մասին հուշագրի ստորագրումը։։