Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները շարունակվում են ավելի քան երեք ժամ

Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները շարունակվում են ավելի քան երեք ժամ

Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները շարունակվում են ավելի քան երեք ժամ: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում «Ռուս» առողջարանի տարածքում: Բանակցությունների մեկնարկից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը: