Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ. Ռոբերտ Մենենդես
21:10 | 2022-08-05
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը դատապարտող հայտարարություն է տարածել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետ կապված:
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլեւ ագրեսիայի նրա վերջին մոդելի անընդունելի շարունակությունն են ։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից եւ դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մենենդեսը: