Հերթական զոհը Ադրբեջանի բանակում

Հերթական զոհը Ադրբեջանի բանակում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Լաչինի շրջանում քարաբեկոր է ընկել ադրբեջանական բանակի զինծառայողներ Խուդիև Սամիր Սամադ օղլուի և Ալիև Թաիր Չինգիզ օղլուի վրա։ Ստացած վնասվածքներից Խուդիևը տեղում մահացել է, իսկ Ալիևի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի բանակի մեկ վերջին օրերին արդեն երկրորդ զոհն է։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղրոդել են նաև Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայողի սպանության մասին։