«Քոչարյանը թալանեց երկիրը. թող ընդդիմադիները թալանածով զենք առնեին»․ սյունեցիները դեմ են նախկինների վերադարձին

«Առաջին լրատվական»-ը հարցում է անցկացրել Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղում՝ պարզելու ինչ տրամադրություններ են գյուղում սահմանային լարվածության ֆոնին: Գյուղի բնակիչները նշում էին, որ վախ կա, բայց գյուղը լքելու մտադրություն չունեն․ «Եթե ճանապարհները բացվեն, գյուղում երիտասարդ չի մնա»,-սյունեցիները թուրքի հետ համատեղ գործելը անհնար են համարում: Անդրադառնալով ներքաղաքական հարցերին սյունեցիները նշեցին․«Երևանում աղջիկ են բռնաբարում, Փաշինյանին են մեղադրում: Եթե Իշխան Սաղաթելյանի ու Գեղամ Մանուկյանի նմանները չլինեն, երկրում ամեն ինչ լավ կլինի»