Եթե Ուկրաինայում Ռուսաստանը պարտվեց՝ փախչելու է. Ադրբեջանը սրան է սպասում

Ռազմավարական դաշնակիցը անթաքույց ձևով հասկացնում է՝ ցանկանում է վերականգնել Խորհրդային միությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը օրգանապես այնքան սերտաճած է ՌԴ-ի հետ, որ Խորհրդային միության վերականգնման թեկնածուներից առաջինը Հայաստանն է․ «Վատ է, որ խորհրդարանում չունենք մեկը, ով բարձր ամբիոնից ՌԴ-ին բարեկամաբար կդներ իր տեղը: Երբ ՀԱՊԿ չկար, ով էր պահում մեր սահմանը․ բա ՌԴ-ին չասես՝ ում վրա ես մուննաթ գալիս: Եթե Ուկրաինայում Ռուսաստանը պարտվեց, փախչելու է, Ադրբեջանը սրանից է օգտվում»: Անտինյանի խոսքով՝ թշնամին մեր ներսում է՝ ի դեմս Քոչարյանի ու Սարգսյանի․ «Մեր հաղթանակը մսխվեց, խաղաղությունը կորսվեց: Անկախության հռչակագրին ինչու տեր չկանգնեցիք․ Քոչարյանն ու Սարգսյանը մսխեցին: Ցույց տվեք մի փաստաթուղթ, որ Քոչարյանն ու Սարգսյանը ԼՂ անկախության հռչակագրի տրամաբանությամբ բանակցություն է տարվել: Այսօր էլ Հայաստանին դրսից հարվածում են ադրբեջանցիները, ներսից՝ ադրբեջանական գործակալները»: