Հայաստանը պետք է դիմանա 2-3 ամիս. աշնանը Ռուսաստանը խնդրելու է խաղաղություն

Ռուսաստանը թույլ է տալիս, որ թուրքերն ու ադրբեջանցիները գան նստեն մեր վզին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը: Քաղաքագետի խոսքով՝ ռուսները մինչև կոկորդը կապված են ադրբեջանցիների ու թուրքերի հետ բազում պայմանավորվածություններով: Հովհաննիսյանը կարծում է, որ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի, բայց այն հստակ ժամկետներ պետք է ունենա արցախյան հարցի հետ կապված․ «Ղարաբաղի հարց կա, այն ունի լուծման կարիք․ երբ լուծումների շուրջ կոմպրոմիսի գան, կկնքվի խաղաղության պայմանագիրշ: Ամենահիվանդագինը ռուսական կողմի համար խաղաղության պայմանագրի դեպքում խաղաղապահ առաքելություն չի լինի: Անդրադառնալով ԱՄՆ-ից հնչող ուղերձներին, քաղաքագետը նկատեց․ «ԱՄՆ խիստ տոնը վերաբերում է և Ադրբեջանին, և Հայաստանին: Աշխարհը հստակ ասում է՝ ապրեք ռուսներ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի համար, բայց ռուս խաղաղապահ Արցախում չի մնալու: Որպես արյունահեղությունը կանխելու միջոց որևէ երկիր չի մերժում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Հայաստանը գերազանցիկի նման կատարում է Նոյեմբերի 9-ի կետերը, բայց միակողմանի մինչև ե՞րբ»: Քաղաքագետի կանխատեսմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի կիզակետը լինելու է օգոստոս-սեպտեմբերը․ Հայաստանը պետք է դիմանա․ «Ճնշումները մեծանալու են․ Հայաստանը հետադարձ ուժ չունեցող որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրի: Աշնանը Ռուսաստանը խաղաղություն է խնդրելու»: