Վիտալի Բալասանյանին ադրբեջանցի գեներալներից մեկի հետ տեսել են Ասկերան քաղաքում. «Ժողովուրդ»

Վիտալի Բալասանյանին ադրբեջանցի գեներալներից մեկի հետ տեսել են Ասկերան քաղաքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վիտալի Բալասանյանին ադրբեջանցի գեներալներից մեկի հետ տեսել են Ասկերան քաղաքում: «Մի քանի օր անց զանգեցին ու ասացին, որ Վիտոն թուրքի հետ Ասկերանով, Ստեփանակերտով եկել անցել է դեպի Կարմիր շուկա։ Ճիշտն ասած՝ աչքովս չեմ տեսել, բայց Վիտոյից էդքանը հաստատ սպասելի է»,- տեղեկացրել է կուսակցության ղեկավարը: Տեղեկությունը փորձեցինք Բալասանյանի կուսակցությունից ճշտել, ինչը մեզ այդպես էլ չհաջողվեց: Նրա գլխավորած «Արդարություն» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրը, սակայն, վստահեցրեց, որ շրջանառվող տեղեկությունը սուտ է: «Միանշանակ այն ենթատեքստը, որն առկա է, իրականություն չէ: Այդ տղան Նիկոլ Փաշինյանի հետ մի շատ կարեւոր ընդհանրություն ունի. ատում է հաղթանակ տարած բոլոր գեներալներին, Բալասանյանի նկատմամբ անձնական ատելություն ունի: Ընտրությունների ժամանակ էլ միացել է Մասիս Մայիլյանին ու Սամվել Բաբայանին»,- ասաց մեր զրուցակիցը՝ այդպես հերքելով տեղեկությունը: Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում