Ֆասթ Կրեդիտը գործարկել է Էլեկտրոնային աճուրդի կայք

Ֆասթ Կրեդիտը գործարկել է Էլեկտրոնային աճուրդի կայք

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ-ն գործարկել է ոսկայ զարդերի վաճառքի էլեկտրոնային աճուրդի կայք և դրան զուգահեռ գործունեություն ծավալող Աճուրդի կենտրոն: Էլեկտրոնային աճուրդը նպատակ ունի ապահովելու գործընթացի թափանցիկություն և մատչելիություն, ինչպես նաև ապահովում է ծառայության հասանելիություն հաճախորդենրի առավել լայն շրջանակի համար: Աճուրդի էլեկտրոնային տարբերակով անցկացումը մասնակիցների համար ստեղծելու է հեռավար տարբերակով աճուրդներին մասնակցելու հնարավորություն և հարմարավետություն։ Գրանցվելով կայքում, օգտատերերը կկարողանան մասնակցել հայտարարվող աճուրդներին և ձեռք բերել մրցունակ գներով ոսկյա զարդեր։  Աճուրդային գործընթացին չկա մարդկային որևէ միջամտություն: https://www.youtube.com/watch?v=Zk1IA79V0Zw Ոսկյա իրերը տեսնելու համար աճուրդի մասնակիցները կարող են այցելել ոչ /միայն կայք, այլև ք․Երևան, Ալեք Մանուկյան 7/123 հասցեում գտնվող գրասենյակ, որտեղ մասնագետները կպատասխանեն նաև նրանց հետաքրքրող հարցերին, ինչպես նաև կօգնեն մասնակցել աճուրդներին անմիջապես տեղում։ Աճուրդի կենտրոնն աշխատում է 10։00-17։00՝ բոլոր աշխատանքային օրերին։ Էլեկտրոնային աճուրդի կայքի հղումներն են՝  https://fcachurd.am/  և http://www.fcauction.am/ ։ Կայքում գրանցվելու մասին վիդեոուղեցույցը հասանելի է ինչպես Ֆասթ Կրեդիտի սոցիալական հարթակներում, այնպես էլ` Ընկերության պաշտոնական յութուբյան ալիքում։