Ղազախստանի նավահանգստում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր
14:30 | 2022-07-06
Ղազախստանի «Թենգիզ» նավթագազային հանքավայրում խողովակի փորձարկման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով զոհվել է երկու աշխատող, ևս երեքը վիրավորվել են։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի ոստիկանությունը։