Մահացել է OPEC-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն

Մահացել է OPEC-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն

Նիգերիայում մահացել է OPEC (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն։ Բարկինդոն մահացել է երեկ երեկոյան՝ 63 տարեկան հասակում։ Twitter-ում այդ մասին հայտնել է Նիգերիայի ազգային նավթային ընկերության (NNOC) կառավարիչ տնօրեն Մելե Կյարին։