Կատարում միջուկային բանակցություններից դրական արդյունք չի գրանցվել

Կատարում մեկնարկում են Իրան – ԱՄՆ բանակցությունները ԱՄՆ և Իրանի ներկայացուցիչները ժամանել են Կատարի մայրաքաղաք Դոհա՝ բանակցելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականին ձեռքբերված համաձայնությունը վերագործարկելու շուրջ։ Բանակցությունները տեղի են ունենալու Եվրամիության միջնորդությամբ։ ԱՄՆ-ն ներկայացնում է Իրանի հարցով հատուկ բանագնաց Ռոբերտ Մալին, իսկ Իրանը՝ Ալի Բաղերի Քանին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Թեհրանում ՏԱՍՍ-ի թղթակից Նիկիտա Սմագինի հետ: