Պետք է խնայել զինվորի կյանքը, նրանք զոհվելու համար չեն ծնվել

Նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը նշել է, որ ՊՆ-ի եւ ԳՇ-ի հիմնական նպատակներից մեկը՝ ժամկետային զինծառայողներին ինչքան հնարավոր է, առաջնագծից հանեն․ «Հնարավորության սահմաններում մնացած բոլոր զորամիավորումներում գնալու ենք դրան: Հնարավորությունը կապված է պայմանագրայինների թվաքանակից: Ժամկետայինները զբաղվելու են միայն պատրաստությամբ, անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն ըստ նշանակության»,-ընդգծել Սահակյանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի և փաստաբան, Հանուն Հանրապետության կուսակցության անդամ Վահագն Մարտիրոսյանի հետ: Մեր բանախոսները որոշումը միփորք ուշացած են համարում, նշելով, որ Այս որոշումը մինչև պատերազմը պետք է լիներ, եթե այդպես լիներ 2020-ին այսքան զոհ չէինք ունենա․« Նախ պետք է դիրքերը կահավորել, կապ չունի առաջնագծում ժամկետայինն է, թե պայմանագրայինը»: Ալեքսանյանը նշեց, որ պետք է խնայել զինվորի կյանքը, նրանք լույս աշխարհ չեն եկել զոհվելու համար: Վահագն Մարտիրոսյանն էլ կասկածում է, որ կարճ ժամանակում առաջնագծում ժամկետայիններին կփոխարինեն պայմանագրայիններով: