Թուրքիայի այս քայլը փոքրացնում է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների հավանականությունը

Այս քայլով Թուրքիան ցույց տվեց՝ մնում է այդ ճամբարում․ Հայաստանի հետ կապված փոքրանում է ռազմական գործողությունների հավանականությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը: Հիշեցնենք, որ հունիսի 28-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Թուրքիան հանում է Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցության առնչությամբ իր արգելափակումը: Դրա վերաբերյալ պայմանավորվածությունը կայացել է Մադրիդում ՆԱՏՕ Վեհաժողովից առաջ՝ Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի ղեկավարների և ՆԱՏՕ ԳՔ մասնակցությամբ քննարկման արդյունքում: Չիբուխչյանը կարծում է, որ մնալով Արևմուտքի ծիրում և գնալով նման լուծումների՝ Թուրքիան դառնում է կառավարելի․ սա ՀՀ-ի համար դրական է: