Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի դիվանագիտական խորհրդականի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի դիվանագիտական խորհրդականի հետ

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հունիսի 29-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդական Վենսան Բրակոնիեի հետ: Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին և դրանց հնարավոր զարգացումներին, ինչի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: