Պետք է օգտագործել այս իրավիճակը՝ Երևանը պատրաստ է խաղաղության, Բաքուն՝ ոչ

Ադրբեջանը ճնշում գործադրելով Հայաստանի վրա՝ փորձում է մաքսիմալիստական նպատակների հասնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Քաղաքագետը չի կարծում, որ Ռուսաստանը ինչ-որ մեկին միջանցք է խոստացել․ «Միջանցքի մասին խոսք չկա, կա միջանցքային տրամաբանություն: ՌԴ-ն հետաքրքրված է կոմունիկացիաների բացմամբ՝ իր հովանու ներքո»: Գրիգորյանը լայնածավալ պատերազմի հավանականություն չի տեսնում․ «Լոկալ բախումներ հնարավոր են: Այն, ինչ հիմա դրված է բանակցային սեղանին՝ «կոնսենսուս-1» է: Ալիևին պետք է խաղաղության պայմանագիր իր պայմաններով: Նույնիսկ իջեցված նշաձողի տրամաբանության շրջանակում Ալիևը պատրաստ չէ բանակցությունների»: