Գուտերիշը քննադատել է ներդրումների աճը հանածո վառելիքի բնագավառում Ուկրաինայի իրադրության ֆոնին

Գուտերիշը քննադատել է ներդրումների աճը հանածո վառելիքի բնագավառում Ուկրաինայի իրադրության ֆոնին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը քննադատել Է ներդրումների աճը հանածո Էներգապաշաների բնագավառում Ուկրաինայի շուրջ իրադրության ֆոնին եւ կոչ Է արել ավելի ակտիվոկեն պաշտպանելու անցումը վերականգնվող Էներգետիկային: «Մինչդեռ Ուկրաինայում Ռուսատանի հատուկ ռազմական գործողության հետեւանքները տարածվում են ամբողջ աշխարհում, որոշ երկրների արձագանքն աճող Էներգետիկական ճգնաժամին այն Է, որ նրանք ավելացնում են հանածո վառելիքի օգտագործումը եւ տակավին միլիարդներ են ներդնում ածխի, նավթի եւ գազի բնագավառում, որոնք նպաստում են մեր կլիմայական ճգնաժամի խորացմանը»,- նշել Է նա հունիսի 29-ին Nikkei թերթի համար հրապարակված հոդվածում: Գլխավոր քարտուղաի խոսքով՝ աճող կլիմայական խնդիրների պայմաններում հանածո վառելիքի հետախուզման եւ արդյունահանման համար ենթակառուցվածքի ֆինանսավորման ավելացման քաղաքականությունը պոկված Է իրականությունից, քանի որ Էներգապաշարների այդ տեսակը «խնդրի լուծում չԷ եւ երբեք դա չի դառնա»: «Էներգիայի վերականգնվող աղբյուրներն այն հարցի պատասխանն են, թե ինչպես սահմանափակել կլիմայական փոփոխությունները եւ բարձրացնել Էներգետիկական անվտանգությունը: Եթե մենք ավելի շուտ եւ ավելի մեծ ծավալներով ներդրումներ կատարեինք Էներգիայի վերականգնվող աղբյուրների բնագավառում, կրկին չԷինք հայտնվի հանածո վառելիքի անկայուն շուկաների ազդեցության տակ: Ներդրողները նախկինի նման պաշտպանում են հանածո վառելիքը, իսկ կառավարությունները նախկինի նման միլիարդավոր լրահատկացումներ են տրամադրում ածխին, նավթին եւ գազին՝ յուրաքանչյուր րոպեում շուրջ 11միլիոն դոլար»,- հավելել Է նա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հերթական անգամ Քսանի խմբի մասնակիցներին կոչ Է արել բացառելու ածխի ենթակաուցվածքը՝ լիակատար փուլային հրաժարմամբ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրների համար մինչեւ 2030 թվականը եւ մինչեւ 2040 թվականը մնցած բոլոր երկրների համար: Բացի դրանից, Գուտերիշն ընդգծել Է մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերը 45 տոկոսով կրճատելու եւ մինչեւ 2050 թականն ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: