Զելենսկին հրապարակել է Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծման տեսանյութը

Զելենսկին հրապարակել է Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծման տեսանյութը

«Ռուսաստանը հունիսի 27-ին միտումնավոր հրթիռային հարված է հասցրել Պոլտավայի շրջանի Կրեմենչուգ քաղաքի «Ամսթոր» առևտրի կենտրոնի վրա»․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հունիսի 28-ի երեկոյան, նախագահի աշխատակազմի YouTube-ալիքում հրապարակված տեսաուղերձի ժամանակ։ «Մենք ունենք բոլոր այն ապացույցները, թե ինչ են անում ռուս զինվորականները մեր ժողովրդի դեմ: Այսօր ես ուզում եմ այս կոչը ավարտել նման ապացույցներից մեկով, որպեսզի ոչ ոք չհամարձակվի խաբել Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծության մասով: Ռուսական հրթիռը խոցել է հենց այս օբյեկտին, նպատակաուղղված։ Ակնհայտ է, որ պատվեր է եղել, որ այս հրթիռի համար ռուս մարդասպանները ստացել են նման կոորդինատներ: Նրանք ցանկանում էին հնարավորինս շատ մարդ սպանել խաղաղ քաղաքում, սովորական առևտրի կենտրոնում», - ասել է Ուկրաինայի նախագահը: . Ուղերձի վերջում հրապարակվել է տեսանյութի մի հատված, որն արձանագրել է հրթիռի խոցման պահը։ https://twitter.com/Podolyak_M/status/1541890875520913408?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1541890875520913408%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=http%3A%2F%2Fradar.am%2Fhy%2Fnews%2Fukraine-2512917973%2F