G7-ը 4,5 միլիարդ դոլար է հատկացնելու համաշխարհային պարենային ճգնաժամի պայքարին

G7-ը 4,5 միլիարդ դոլար է հատկացնելու համաշխարհային պարենային ճգնաժամի պայքարին

Բավարիայում G7-ի գագաթնաժողովի վերջին օրը մասնակից երկրների ղեկավարները պայմանավորվել են լրացուցիչ 4,5 միլիարդ դոլար հատկացնել՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով առաջացած սննդամթերքի համաշխարհային դեֆիցիտի դեմ պայքարելու համար։ Նրանք նաև հորդորել են պարենի մեծ պաշարներ ունեցող երկրներին՝ օգնել լուծելու ճգնաժամը և զերծ մնալ սննդամթերքի հետագա կուտակումներից, որպեսզի չհրահրեն համաշխարհային գների ավելի մեծ աճ: «Մենք կոչ ենք անում խոշոր մասնաբաժիններ ունեցող գործընկերներին, ինչպես նաև՝ մասնավոր ընկերություններին՝ սննդամթերքը հասանելի դարձնել՝ առանց շուկայական մանիպուլյացիաների»,- ասվում է G7-ի գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեի մեջ։